27 նոյեմբերի 2018 - 14:58 AMT
ՀՀ-ն առաջարկել է երկարաձգել ՀԱԷԿ-ի համար տրված ռուսական վարկի մարումը

Հայաստանի ֆինանասների նախարարությունը դիմել է ՌԴ ֆիննախին՝ առաջարկելով երկարաձգել ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մարումը: Այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Ռուսական կողմն էլ ունի այդ տրամադրվածությունը, որ մարումը պետք է հետաձգվի, որ ոչ միայն վարկի մարումը առանց խնդիր անցնենք, այլ նաև որոշակի էֆեկտ ստեղծվի մեր վերջնական սպառողների սակագների վրա», - լրագրողներին է ասել նա, հայտնում է Aysor.am-ը։

Ատոմակայանի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար Ռուսաստանը 2014-ին Հայաստանին $270 մլն վարկ և $30 մլն դրամաշնոր էր տրամադրել: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով:

Բաղրամյանը նշել է, որ ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագնի նվազում։

«Եթե սովորաբար կայանը տվել է 2,4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, վերազինման արդյունքում առնվազն 2,9 մլրդի կհասնենք: Այսինքն՝ մոտ 400 միլիոն կվտ ժամ ավել էլէներգիա կառաքի ատոմակայանը, որր մեծածախ սակագնի վրա ազդելու է: Արդյունքում նաև հնարավորություն է ստեղծվելու վերջնական սպառողի համար սակագնի նվազեցման», - նշել էԲաղրամյանը:

Նրա խոսքով՝ ամեն 100 մլն ավելի արտադրանքը մոտ 0,5 դրամ է հաշվարկվում վերջնական սակագնում:

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի երկու տուրբոագրեգատներից մեկի արդիականացման աշխտանքները։ Անցած շաբաթը նշանավորվել է ՀՀ էներգացանցին արդիականացված տուրբոագրեգատի միացմամբ։ Փորձարկումների ընթացքում սարքավորումը հասել է իր առավելագույն հզորության՝ 238 ՄՎտ։Այդ աշխատանքը կատարելու համար ՀԱԷԿ-ում հայ մասնագետների հետ միասին շուրջօրյա աշխատել է նաև շուրջ 400 ռուսաստանցի գործընկերներ:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։