27 նոյեմբերի 2018 - 16:29 AMT
ՀՀ ԶՈւ-ն հրթիռային համազարկ է կատարել «Տոչկա Ու»-ից

ՀՀ Զինված ուժերը հերթական անգամ հրթիռային համազարկ են կատարել է «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համակարգից: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հովհաննիսյանը նաև լուսանկարներ է հրապարակել:

«Տոչկա Ու»-ի հերթական համազարկի մասին ռեպորտաժը կցուցադրվի դեկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 21:45-ին:

«Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համակարգը համարվում է ժամանակակից ամենամահաբեր հրթիռային համակարգերից մեկը: