29 նոյեմբերի 2018 - 10:54 AMT
Քաղաքապետ. Մշակույթային միջոցառումների գնումների մրցույթը տաքսի սերվիս էր հաղթել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման ժամանակ, վարչական շրջաններում մշակութային միջոցառումների իրականացման նպատակով, քաղաքապետարանի հայտարարած գնումների մրցույթը տաքսի ծառայություն է հաղթել, հայտնում է «Հայկական Ժամանակը»:

«Մենք ժառանգություն ենք ստացել շատ վատ վիճակում գտնվող քաղաքային տնտեսություն: Այն մեխանիզմները, որոնցով կառավարվել է նախկինում քաղաքը, շատ մտահոգիչ են», - ասել է Մարությանն ու հավելել՝ այս պրակտիկան բացառելու համար շատ անելիք կա:

Անդրադառնալովգնումների գործընթացի թափանցիկությանը՝ Մարությանն ասել է, որ այստեղ էլ կան խնդիրներ:

«Օրեսնդրությամբ գործընթացն ամբողջությամբ կարգավորված չէ», - ասել է քաղաքապետը: