29 նոյեմբերի 2018 - 11:47 AMT
Մագնուս Կարլսենը 3-րդ անգամ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային շախմտաի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում և պահպանել աշխարհի չեմպիոնիտիտղոսը:

Թայ-բրեյքում, որի ընթացքում մրցակիցները սեղմ ժամկետով պարտիաներ են խաղացել, Կարլսենը հաղթել է բոլոր 3 պարտիաներում, գրում է Meduza-ն:

12 պարտիայից բաղկացած եզրափակիչ մրցաշարի հիմնակնա մասն ավարտվել էր ոչ ոքի՝ 6:6 հաշվով:

Կարլսեննն առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2013-ին: Նա պաշտպանել է կոչումը հավակնորդների հետ խաղերում 2014 և 2016 թվականներին: