23 հունիսի 2008 - 14:27 AMT
Այսօր Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-25-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Պաշտոնական այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեւի, վարչապետ Վ. Պուտինի, Դաշնային Խորհրդի նախագահ Ս. Միրոնովի եւ Պետական Դումայի նախագահ Բ. Գրիզլովի հետ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Մոսկվայում Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի հայկական համայնքի եւ Ռուսաստանյան փորձագիտական հանրության ճանաչված ներկայացուցիչների հետ: