29 նոյեմբերի 2018 - 16:06 AMT
Եսայան. Սերժ Սարգսյանին մոռացեք, նա այլևս չկա

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ընտրացուցակի 8-րդ համար Մարգարիտա Եսայանը CivilNet-ի եթերում անդրադարձել է ընտրություններում կուսակցության շանսերին:

Դիտարկմանը, որ մարդիկ չեն ցանկանում անգամ լսել ՀՀԿ-ի և կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, Եսայանը հորդորել է մոռանալ վերջինիս:

«Սերժ Սարգսյանին մոռացեք, նա այլևս չկա: Մեր ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, որը շատ լավ պաշտպանության նախարար է եղել», - ասել է նա:

Նա նշել է նաև, որ բազմաթիվ մարդիկ դիմում են ՀՀԿ-ին՝ հանդիմանելով իշխանությունից հեռանալու համար, քանի որ, ըստ Եսայանի, այդ մարդիկ լուրջ վտանգներ են տեսնում: