23 հունիսի 2008 - 17:11 AMT
Բաքուն կոչ է անում Ռուսաստանին «հրաժարվել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց»
Բաքուն կոչ է անում Ռուսաստանին «հրաժարվել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց»: «Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում են ռազմական բնագավառում, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Երկու երկրներն էլ հանդիսանում են Հավաքական անվտանգության մասին համաձայնագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հազար Իբրահիմը: Նա նաեւ կոչ է արել Ռուսաստանին «ավելի անաչառ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, չմոռանալով իր միջնոդային առաջքելության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: