«Միսս տիեզերք-2018» գեղեցկության միջազգայի մրցույթում Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը, որը հայկական արմատներ ունի:
Մրցույթն անցկացվելու է դեկտեմերի 17-ին:
Լարան Թաիլանդ է մեկնել նոյեմերի 29-ին: Նա Miss Universe-ին մասնակցելու իրավունք ստացավ՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017» տիտղոսը: Աղջիկը ծնունդով Թելավի վրացական քաղաքից է, երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, Չելյաբինսկում, իսկ հետո Վրաստան է վերադարձել:
«3 տարի է ինչ Թբիլիսիում եմ ապրում: Ես շատ եմ ճանապարհորդել, բայց միշտ ձգտել եմ հայրենիք վերադառնալ, քանի որ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք հիմնականում Ռուսաստանում ենք ապրել: Մայրս վրացուհի է, հայրս՝ հայ, որը ծնվել և մեծացել է Վրաստանում»,-պատմել է Լարա Յանը, հայտնում է Sputnik Գրուզիան:
Մոդելի կարիերան Յանը սկսել է 17 տարեկանում, ՌԴ-ում: «Միսս տիեզերքը» ամենաամյա միջազգային մրցույթ է, որը մտնում է «Մեծ քառյակի» մեջ: