1 դեկտեմբերի 2018 - 17:05 AMT
Մենուա Հարությունյանը Դավիթ Բեկի օրինակով ձիով շրջել է Կապանում

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությանյանը Կապանում ձիով շրջելով քարոզարշավ է իրականացրել։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ ոգեշնչվել է Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի օրինակով, որը նույնպես շրջել է ձիով Սյունիքի բնակավայրերում։

Նա նաև առաջարկել է, որ քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նույնպես ծառայություն իրականցնեն ձիերով։