1 դեկտեմբերի 2018 - 23:43 AMT
Աշոտյանը դատի է տալու փոխվարչապետի ժ․պ․-ին ՀՀԿ-ն «հանցագործ բանդա» անվանելու համար

ՀՀԿ փոխնախագահ ու պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ դատի է տալու առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին ՀՀԿ-ն հանցագործ բանդա անվանելու մասին։ Այս մասին է հայտարարել ինքը Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։

Միրզոյանը «հանցագործների բանդա» էր անվանել ՀՀԿ-ն «Ազատության» եթերում մի շարք այլ գործիչների, այդ թվում՝ ՀՀԿ ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանի հետ բանավեճի ժամանակ։ Նա նշել էր, որ «Իմ քայլը» այդքան հաճախ է անդրադառնում ՀՀԿ-ին, քանի որ վերջինս հանցագործների բանդա է, որի ու մնացած 10 ուժերի միջև պիտի կարմիր գիծ քաշվեր վերջիններիս միջև բովանդակային բանավեճի համար։

«Որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին», - ասել է նա: