4 դեկտեմբերի 2018 - 12:12 AMT
Գարեջրի համն ու որակը ՀՀ-ում կարող են փոխվել

Գարեջրի որակին ներկայացվող պահանջները ԵՏՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, կարող են փոխվել: Նման եզրակացություն կարելի է անել Եվրասիական տնտեսական միության կայքում հրապարակված Ալկոհոլային արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի նախագծին ծանոթանալով:

Նոր տեխնիկական կանոնակարգը թույլ է տալիս ածիկի փոխարեն ցորենի ու շաքար պարունակող մթերքի առկայությունը հասցնել մինչև 50% (նախկինում թույլատրելի շեմը 20% էր): Նախագիծն արդեն հավանություն է ստացել ԵՏՀ Կոլեգիայում: Դեկտեմբերի 5-ին նախագիծը կքննարկվի հանձնաժողովի խորհրդի կողմից, հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը:

Բարձր է հավանականությունը, որ նման տեսքով էլ նախագիծը կընդունվի, գրում է «Վեդոմոստին»:

Այդ պահանջները պարտադիր կդառնան ԵՏՄ բոլոր անդամների՝ ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի համար:

Տեխնիկական ռեգլամենտի փոփոխությունը ձեռնատու է գարեջրի խոշոր գործարաններին՝ նրանք կարող են զգալիորեն տնտեսել արտադրության վրա: Գարեջրի խոշոր արտադրողները նոր տեխնիկական փաստաթուղթը չեն կապում տնտեսման կամ գարեջրի որակի վատթարացման հետ: Որոշ թույլատրվող նյութերը՝ մրգերի էքստրակտները, հյութերը, հատապտուղները, ցորենի հատուկ տեսակներն, ածիկից ավելի թանկ են: