2018-ի «Ոսկե գնդակ» մրցանակին է արժանացել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 2007-ից ի վեր առաջին անգամ մրցանկը չի շնորհվել Կրիշտիանու Ռոնալդուին կամ Լիոնել Մեսսիին:
«Ոսկե գնդակ» մրցանակը ոչ պաշտոնապես անվանում են տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող պարգև: 2007-ից ի վեր Մեսսին ու Ռոնալդուն 5-ական անգամ ստացել են այդ մրցանակը:
Ընդունելով մրցանակը՝ Մոդրիչը շնորհակալություն է հայտնել «Ռեալի» թիմակիցներին, ակումբի ամբողջ անձնակազմին ու իր մարզչին, գրում է BBC-ին: Մոդրիչն առաջին ֆուտբոլիստն է Խորվաթիայից, որն արժանանում է այդ հեղինակավոր մրցանակին:
33-ամյա Մոդրիչը 2017-ին օգնեց «Ռեալին» նորից հաղթել Չեմպիոնների լիգայում և զգալի ավանդ ունենալ ՌԴ-ում կայացած աշխարհի առաջնությունում Խորվաթիայի խաղերում:
Առաջին «Ոսկե գնդակը» կանանց շրջանում ստացել է ֆրանսիական «Լիոնի» անդամ Ադա Հեգերբերգը:
«Ոսկե գնդակը» շնորհվում է 1956-ից, այն սահմանել է France Football ամսագիրը: Հաղթողն ընտրվում է մարզական ոլորտի լրագրողների քվեարկության արդյունքում: