4 դեկտեմբերի 2018 - 13:07 AMT
Մյունխենում Եվրոպայի ամենաթանկ՝ $2.6 մլն արժողությամբ տոնածառն է տեղադրվել

Մյունխենում Եվրոպայի ամենաթանկ՝ $2.6 մլն արժողությամբ տոնածառն է տեղադրվել: Տոնածառն աշտարակի է նման, որի վրա 2018 ոսկե դրամ է փակցված:

Հայտնի է, որ ինստալացիայի ընդհանուր քաշը գերազանցում է 63 կիլոգրամը, իսկ արժեքը՝ $2.6 մլն է, գրում է Life.ru-ն Blick-ի վրա հղումով: Այդպես է Սուրբ ծննդին նախապատրաստվել թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող Pro Aurum ընկերությունը:

Նշվում է, որ ոսկե տոնածառը կմնա ընկերության գրասենյակում մինչև դեկտեմբերի 15-ը: