4 դեկտեմբերի 2018 - 14:21 AMT
ՍՈւ-25-ի օդաչուները զոհվել են

Դեկտեմբերի 4-ին վթարի ենթարկված՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը», - գրել է նա:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից: