4 դեկտեմբերի 2018 - 18:47 AMT
Փաշինյանի խոսնակ. ՀՀ-ն ՀԱՊԿ ժողովը հետաձգելու առաջարկ չի արել

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտողար Արման Եղոյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Հայաստանը դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկություն չի արել:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպումը չեղարկվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը:

Նա ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով: