24 հունիսի 2008 - 19:10 AMT
Ռուսատանն ու Հայաստանը պատրաստ են ջանքեր ներդնել Կովկասում երկաթուղային հեռահաղորդակցության շահագործումը վերականգնելու համար
«Ռուսաստանն ու Հայաստանը կողմ են Կովկասի երկաթուղային եւ այլ հեռահաղորդակցության շահագործումը վերականգնելուն եւ պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ»,- ասվում է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Երեւանն ու Մոսկվան «համակարգելու են իրենց արտաքին քաղաքական գործունեությունը համատեղ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով` ուղղված Հարավային Կովկասում անվտանգությասն ապահովմանը, կայունությանն ու համագործակցության զարգացմանը»:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով արդար, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա: Կողմերը ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական ջանքերը` ուղղված հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: