25 հունիսի 2008 - 14:38 AMT
Ավստրիացի քաղաքական գործիչ. Թուրքիան եւ Ռուսաստանը ոչ մի կապ չունեն Եվրոպայի հետ
«Ես չեմ հասկանում, թե ինչպես է թույլատրվել Թուրքիայի եւ Ռուսաստանի հավաքականների մասնակցությունը Եվրոպա-2008 առաջնությանը: Այս երկու երկրները ոչ մի առնչություն չունեն Եվրոպայի հետ»,-հայտարարել է ծայրահեղ աջ ավստրիացի քաղաքական գործիչ Յորգ Հայդերը: Նրա խոսքերով, այդ թիմերը կարող են հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: «Սակայն թուրքերի համար Եվրամիության դռները պետք է փակ մնան: Ես չեն հավատում, որ թուրքերը կարող են ընդունել Եվրոպայի նորմերն ու մշակույթը: Մեր արմատները չափազանց տարբեր են, եւ դա ակնհայտ է»,-ասել է նա, գրում է Corriere della Sera-ն:

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Իսպանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի հավաքականները: