6 դեկտեմբերի 2018 - 13:23 AMT
«Սասնա ծռեր». Մեր ցուցակից Լիանա Ստեփանյանի հետ մոտեցումներն անհամատեղելի են դարձել

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։

«Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով»,-ասվում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարության մեջ:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: