7 դեկտեմբերի 2018 - 14:18 AMT
Նախագահը մասնակցել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստի արարողությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և իր իսկ բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ներկա գտնվել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հոգեհանգստյան արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ:

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Ընթերցեք նաև. Արմեն Սարգսյան. Փորձելու եմ նպաստել Գյումրիի վերականգնմանը