9 դեկտեմբերի 2018 - 09:51 AMT
22/26 տեղամասում քվեարկությունը դադարեցված է. 4-րդ համարի քվեաթերթիկները չկան

22/26 ընտրատեղամասում քվեարությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, հայտնում է «Հայկական ժամանակը»:

4-րդ համարով քվեաթերթիկում ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը:

26/14 ընտրատեղամասում չեն գործում տեսախցիկները, 13/2 ընտրատեղամասում առանց բեյջի քաղաքացին տարեց մեկ քաղաքացու հետ քվեախցում է եղել:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: