9 դեկտեմբերի 2018 - 12:02 AMT
Դատախազությունը ստուգում է ՀՀԿ-ի համար ընտրակաշառք բաժանելու ահազանգը

ՀՀ գլխավոր դատախազությունը Չարբախում ընտրակաշառք բաժանելու ահազանգի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ավելի վաղ քաղաքացին դիմել է «Առաջին լրատվական» գործակալություն՝ ահազանգելով, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասին հարակից շենքերից մեկում գումար են բաժանել Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուներից մեկին ընտրելու համար։

Ընթերցեք նաև՝ «Քարոզչական պաստառներ, բացակայող քվեաթերթիկներ. Ընտրախախտումները՝ ժամը 10:00-ի դրությամբ»:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: