9 դեկտեմբերի 2018 - 12:12 AMT
Ծառուկյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին. Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասել է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում:

«Ամեն ինչ պարզ կլինի քննությունից հետո: Կա օրենք, օրինականություն, բոլորը օրենքի առաջ հավասար են: Կժխտվի, կասեն անմեղ է, կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժեն: Կան իրավապահ մարմիններ, կդիմեն Եվրադատարան: Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում», - ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը կալանավորվել է: