9 դեկտեմբերի 2018 - 12:20 AMT
Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7.76%-ը

Ժամը 11:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 7.76%-ը կամ 201,250 ընտրող:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրողների 13.32%-ը կամ 150,000 ընտրող ավելի, քան այս ընտրություններին:

2015 թվականին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկեր էլ ընտրողների 7.84%-ը:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: