9 դեկտեմբերի 2018 - 19:53 AMT
Իոաննիսյան. Ավանում «Միլենա» տաքսիի միջոցով ընտրակաշառք են բաժանել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք է բաժանվել Ավան վարչական շրջանում։

Նա հավելել է նաև, որ մի մեքենա շրջում է Շնեգավիթի ընտրական տեղամասերում, և այդ մեքենայի վարորդին ընտրողները քվեաթերթիկներ են ցույց տալիս։

«Մենք այս պահին չենք հրապարակի այդ մեքենայի պետհամարանիշները, բայց ֆիքսել ենք դրան», - ասել է Իոաննիսյանը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից համապատասխան նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար:

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: