Թվով 468 ընտրատարածքում մոտ 170 հազար ձայն կամ ձայների 13․5%-ը հաշվարկելուց հետո «Իմ Քայլի» հավաքած քվեներն անցան 70-ից։
ԱԺ են անցնում 4 ուժ՝ «Իմ Քայլը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Լուսավոր Հայաստանը»։ ՀՅԴ ձայները, սակայն, անընդհատ պակասում են, նա մոտ է անցողիկ շեմից ներքև հայտնվելուն։
Հիշեցնենք, որ ԱԺ կանցնեն 5% շեմը հաղթահարած կուսակցություններն ու 7% շեմը հաղթահարած դաշինքները։ Եթե պահանջին համապատասխանի միայն 2 ուժ, կանցնի նաև երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժը։
Տեղամասերի ընդհանուր թիվը 1998 է, ընտրողների թիվը՝ 1.260 մլն քվեի իրավունք ունեցող 2.592 մլն-ից։