10 դեկտեմբերի 2018 - 12:45 AMT
Իոաննիսյան. ԱԺ-ում 132 պատգամավոր կլինի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր, եթե ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերը չփոխվեն:

ԱԺ-ում 88 պատգամավոր կլինի «Իմ քայլը» դաշինքից, 25՝ ԲՀԿ-ից և 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։