26 հունիսի 2008 - 18:12 AMT
Եվրախորհուրդը հարաբերություններ է հաստատում ՎՈՒԱՄ-ի հետ
Եվրախորհուրդը շահագրգռված է ՎՈՒԱՄ-ի հետ համագործակցությունում: «Եվրախորհուրդը շահագրգռված է տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունում, հատկապես ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնցից մեկը ՎՈՒԱՄ-ն է»,- այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ասել է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

Նրա խոսքերով, արդեն որոշակի որոշումներ են ընդունվել ՎՈՒԱՄ-ի եւ Եվրախորհրդի միջեւ հարաբերություններ ձեւավորելու համար: «Ես արդեն մասնակցել եմ ՎՈՒԱՄ-ի միջոցառումներին, եւ շարունակելու եմ դա անել: Սակայն անգամ այն դեպքում, եթե ես չկարողանամ մասնակցել այդ միջոցառումներին, ԵԽ-ն միունույն է կներկայացվի բարձր մակարդակով»,- ասել է գլխավոր քարտուղարը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: