26 հունիսի 2008 - 19:47 AMT
ԵԽ-ն պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ նախագահական ընտրությունների կեղծման դեպքում
Եվրախորհուրդը պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ նախագահական ընտրությունների կեղծման դեպքում: Ինչպես գրում է Bakililar.az-ը, ԵԽ-ն հետեւում է նախընտրական իրադրությանը Ադբեջանում: ԵԽ-ն կոչ է անում Բաքվին ժողովրդավարական, արդար ընտրություններ անցկացնել, սպառնալով հակառակ դեպքում խիստ պատժամիջոցներ կիրառել: