Մինչև 2019թ. հունվարի 31-ը գնելով Samsung, iPhone, Honor, Xiaomi, Alcatel, Nokia սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան Y սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
Առաջարկում ներառված է սմարթֆոնների մեծ տեսականի:
Y սակագնային պլանով բաժանորդը ստանում է.
• Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
• 5 ԳԲ ինտերնետ
• 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա
• 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
• 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
Առաջարկը գործում է սմարթֆոնը թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ գնելու դեպքում:
Սմարթֆոնների ցանկը պարբերաբար համալրվելու է նոր մոդելներով: