12 դեկտեմբերի 2018 - 16:24 AMT
Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում բուք է, Լարսը փակ է

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։