13 դեկտեմբերի 2018 - 10:50 AMT
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ-ում աշխատանքային հանդիպման է մասնակցում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության մարմինների ղեկավարները, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: