«Ռոստելեկոմն» ամանորյա տոներին ընդառաջ հադես է գալիս նոր՝ «Սանտա» առաջարկով՝ նախատոնական տրամադրությունն էլ ավելի գունեղ դարձնելու նպատակով։
Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 10-ից սկսած կմիանան «Ռոստելեկոմի» «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից որևէ մեկին 1 տարի ժամկետով, ի լրումն իրենց փաթեթով սահմանված պայմանների՝ կստանան ինտերնետի երեք անգամ ավել արագություն և հավելյալ հեռուստաալիքներ։
Ամանորյա «Սանտա» առաջարկի շրջանակում հնարավոր է նաև միանալ նոր՝ «Տրիո Էքստրա» փաթեթին մեկ տարի ժամկետով և ստանալ՝
• հավելյալ 15 հեռուստաալիք՝ բաժանորդի ընտրությամբ,
• 100 ֆիլմ,
• անսահմանափակ սերիալներ։
Գործող բաժանորդները ևս կարող են օգտվել առաջարկից՝ վերակնքելով իրենց պայմանագիրը «Տրիո» կամ «Ռինտերնետ» փաթեթներից մեկի շրջանակներում և ստանալով ինտերնետի եռապատիկ արագություն, ինչպես նաև՝ հավելյալ ալիքներ։
Առաջարկը գործում է մինչև 2019թ.-ի փետրվարի 15-ը ներառյալ։
Առավել մանրամասն առաջարկի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության պաշտոնական կայք: