27 հունիսի 2008 - 16:28 AMT
Եթե Բաքուն գեթ հինգ րոպե համոզված լինի իր հաջողութայն մեջ, ապա կարող է գնալ Ղարաբաղի խնդրի ուժային լուծման
Չի կարելի բացառել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակը: Առավել եւս, որ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հակամարտությունը ռազմական ճանապաչհով լուծեոլւ հնարավորության մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա կարծիքով, երկրում առնվազն երկու հոգի` գերագույն հրամանատարն ու պաշտպանության նախարարը, պետք է համարեն, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել հենց վաղը, ուստի, բանակը պետք է մարտունակ լինի: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղության» վիճակի բոլոր 14 տարիներին այն պահպանվում է շնորհիվ ուժերի բալանսի, եւ դրա խախտման դեպքում չի կարելի բացառել, որ մարտական գործողությունները կարող են վերսկսվել: Ինչպես նշել է ՀՀ նախագահը, Ադրբեջանը միակ երկիրն է, որը հպարտանում է ռազմական ծախսերի աճով: Եթե նրանք գեթ հինգ րոպե համոզված լինեն, որ հաջողության կհասնեն, կարող են գնալ ուժային լուծման: «Սակայն ես համարում եմ, որ դա խնդրի լուծում չէ: Մենք կարող ենք այն կարգավորել խաղաղ ճանապարհով, եւ մենք այդ մասին խոսել ենք Սանքտ Պետերբուրգում Ի.Ալիեւի հետ հանդիպմանը: Հանդիպումը կառուցողական էր: Սակայն մի բան է կառուցողական խոսել, այլ բան է` կառուցողական գործել: Օրերս տարածաշրջան կժամանեն ՄԽ համանախագահները, որոնք կայցելեն Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, ծանոթանալու համար կողմերի դիրքորշումներին: Եվս մեկ անգամ կրկնեմ. ռազմական լուծում ես չեմ տեսնում: Ճանապարհը դա խաղաղությունն է: Կա կարմիր գիծ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի համար: Հարկավոր է գտնել այն սահմանը, որը կարող է մեզ մերձեցնել, որպեսզի մենք չանցնենք այդ գծից»,-ասել է Ս.Սարգսյանը:
Հայաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ ընդգրկվել է այդ հանրապետության կազմում միայն կուսակցական մարմնի որոշմամբ: «Ես սա ասում այն պատճառով, որ հաճախ եմ լսում կարծիքներ այն մասին, թե պետք է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ որ միջազգային իրավունքը դա երաշխավորում է: Իսկ ինչպես լինե՞լ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդում է «Կոմերսանտը»: