14 դեկտեմբերի 2018 - 10:49 AMT
«Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպմանը հայ երկրպագուն Արցախի դրոշով խաղադաշտ է մտել

Դեկտեմբերի 13-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին մրցափուլում հանդիպել են Լոնդոնի «Արսենալն» ու ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը։

Հանդիման ընթացքում խաղադաշտ է ներխուժել Արցախի Հանրապետության պետական դրոշով հայ երկրպագու։

Նա նաև կրել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկ։ Խաղադաշտում Արցախի դրոշը ծածանելուց հետո, նրան հեռացրել են անվտանգության աշխատակիցները։

Ի դեպ, խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Արսենալի»։

Photo by GettyImages/ Marc Atkins