17 դեկտեմբերի 2018 - 20:43 AMT
5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկել է «100 օր անտոկոս» արշավը ֆիզիկական անձանց համար։

Արշավի շրջանակներում հաճախորդները մինչև 2019թ-ի հունվարի 31-ը ներառյալ վարկային քարտային գծերի միջոցով կարող են ստանալ մինչև 5․000․000 ՀՀ դրամ։

100 օր անտոկոս ժամանակահատվածը գործում է ինչպես վճարային, այնպես էլ կանխիկացման գործարքների համար և սկսվում է վարկային գծի ակտիվացման օրվանից:

Վարկային գծերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով՝ ArCA, Mastercard, Visa և Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express քարտատեսակով։

Ավելին իմանալու համար կարող եք այցելել acba.am։