18 դեկտեմբերի 2018 - 12:58 AMT
ՀՀԿ-ն հաստատել է․ Կարապետյանը լքել է կուսակցությունը

Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հաստատել է տեղեկությունը, համաձայն որի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Թադևոսյանը հայտնել է նաև, որ նախկին վարչապետը կուսակցությունից դուրս գալու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին:

Նա հավելել է նաև, որ Հեղափոխությունից հետո կուսակցությունը լքողների թիվը մեծ է:

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016 թվականին, նա նույն թվականին նաև անդամագրվել է կուսակցությանը՝ դառնալով առաջին փոխնախագահ: