18 դեկտեմբերի 2018 - 15:05 AMT
Թորոսյան. Դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը 2019-ից հնարավոր կլինի ներմուծել պետգնումներով

ՀՀ-ում չգրանցված, բայց շատ անհրաժեշտ դեղերն, այսուհետ հնարավոր կլինի ներմուծել պետգնումների միջոցով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը 2019-ից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,-ասվում է գրառման մեջ։

Նշված դեղամիջողները նախկինում գնում և, ժամանակ կորցնելով, Հայաստան էին հասցնում երեխաների ծնողները։