19 դեկտեմբերի 2018 - 16:36 AMT
Ամանորին մի շարք թանգարաններ կաշխատեն

Ամանորին՝ 2019-ի հունվարի 3-5-ը ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ բաց կլինեն այցելուների համար:

Թանգարանները կաշխատեն ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ¬ների այցելությունն ապահովելու նպատակով:

Ըստ մշակույթի նախարարության կայքի, հունվարի 3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխա¬տանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

• Հայաստանի պատմության թանգարան

• Հայաստանի ազգային պատկերասրահ

• Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

• Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

• Սերգեյ Փարաջանովի թանգարան

• Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

• Երվանդ Քոչարի թանգարան

• Օրբելի եղբայրների տուն-թանգարան

• Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարններ: