19 դեկտեմբերի 2018 - 16:57 AMT
Մարկ Գրիգորյանը հրաժարական կտա

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:

Ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն Էին տարածել՝ պահանջելով գործադիր Գրիգորյանի հրաժարականը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականին: