20 դեկտեմբերի 2018 - 10:45 AMT
Փաշինյան. Ամերիկյան զենք գնելու հնարավորություն այս պահին չունենք

Հայաստանն այս պահին ամերիկյան զենք գնելու հնարավորություն չունի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ։ Դա հայտարարություն էր, կոնկրետ հնարավորություն և առաջարկություն չենք տեսնում»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից», - ասել է նա: