Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին։ Այս մասին է հայտարարել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունները ռուսական գազը սահմանին $215 1000 խմ դիմաց վաճառելու վերաբերյալ տեղեկությունը։
«ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», - Facebook-ի իր էջում գրել է Սիսեռյանը:
ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։