20 դեկտեմբերի 2018 - 16:23 AMT
ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը թալանել են

Դեկտեմբերի 20-ին կողոպտել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: Ոստիկանությունն ահազանգ է ստացել: Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նա հայտնել է, որ օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ այժմ աշխատում է փոխոստիկանապետի բնակարանում՝ Մալաթիա-Սեբաստիայում: