20 դեկտեմբերի 2018 - 18:40 AMT
Սեֆիլյանը ՀՀ անձնագիր է ստացել

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ անձնագիր է ստացել։

Այս մասին ինքը Սեֆիլյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին», - նշել է նա։

Սեֆիլյանը ՀՀ անձնագիր չունենալու պատճառով չի կարողացել մասնակցել ԱԺ ընտրությունների։ Իր կուսակցությունն ԱԺ չի անցել, հավաքելով մոտ 23 հազար քվե կամ մոտ 1․8%-ը։