21 դեկտեմբերի 2018 - 11:49 AMT
Նոյեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 3.6%-ով

2018 թվականի նոյեմբերի ամսին 2017 թվականի նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1%-ով:

Շինարարության ծավալը նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ աճել է 0.2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5.3%-ով, ծառայությունների ծավալը՝ 17.5%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.6%-ով:

Նոյեմբերին անկում է գրանցել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 8%-ով: Անկում է ապրել նաև արտահանումը 5%-ով, ներմուծումն աճել է 12.5%-ով: