21 դեկտեմբերի 2018 - 14:27 AMT
84 մլն դրամ Միքայել Վարդանյանից` Տավուշի առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներին

Տավուշի մարզի սոցիալապես անապահով առաջին կարգի հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք բարերար, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանից 84 մլն դրամի օգնություն են ստացել:

Այն տրամադրվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ:

Այդ խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցողների թիվը Տավուշի մարզում 167 է:

Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 500 հազար դրամի օգնություն: