Ամանորյա տոներին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները կհյուրընկալեն այցելուներին հունվարի 2-ից:
Հայաստանցի արվեստասերներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր հնարավորություն կունենան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեսնելու հռչակավոր Նոյյան տապանի մասունքը, Հավուց Թառի Ամենափրկիչ պատկերը, մասունքակիր աջեր, Սկևռայի և Հայոց ցեղասպանության նահատակների մասանց պահարանները, Վ. Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբանկարը և բազում այլ սրբազան առարկաներ, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:
Խմբային այցելություններ գրանցելու համար կարելի է զանգահարել Թանգարանների գրասենյակ (010)51-72-79, (093) 33-85-95 հեռախոսահամարներով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամանորին՝ 2019-ի հունվարի 3-5-ը ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ բաց կլինեն այցելուների համար: