1 հուլիսի 2008 - 14:40 AMT
Ղարաբաղյան խնդիրը կդառնա Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների հիմնական թեման
Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան խնդիրը: Բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան հուլիսի 3-4 կատարելիք առաջին պաշտոնական այցի ժամանակ:

Այդ մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ համանախագահը չէ, եւ աշխատում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ»,-ասել է նա: Դիվանագետը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պատմական հանգամանքների բերումով կոչված է կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ բոլոր ջանքերը կգործադրի դրա համար: «Բաքվում բանակցությունների ժամանակ երկու երկրների նախագահները հանգամանալից զրույց կվարեն հակամարտությունը լուծելու նպատակով»,-ասել է Իստրատովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: