24 դեկտեմբերի 2018 - 11:37 AMT
Ավերիչ ցունամի Ինդոնեզիայում. 280 զոհ կա

Դեկտեմբերի 22-ի երեկոյան հզոր ցունամին ավերածություններ է գործել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափամերձ տարածքում: Ըստ ականատեսի, ամենահզորը երրորդ ալիքն էր: Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են երկրի բնակիչներին ցունամիի կրկնվելու վտանգի մասին:

Ցունամիի զոհերի քանակը հասել է 281-ի, գրում է ՌԻԱ Նովոստին Straits Times-ի վրա հղումով:

Տուժածների քանակը հասել է 1016-ի, 57 մարդու գտնվելու վայրը հայտնի չէ:

Հարյուրավոր տներ ու շենքեր են փլուզվել: Ըստ երկրի իշխանությունների, ցունամիի պատճառ կարող էր դռանալ ստորջրյա սողանքը, որը սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվության պատճառով, ինչին նպաստել է նաև լիալուսնի պատճառով անսովոր բարձր մակընթացային ալիքը:

Ինդոնեզիայում չկա ցունամիի մասին վաղ իրազեկման համակարգ: