24 դեկտեմբերի 2018 - 12:50 AMT
Փաշինյանը կմեկնի Մոսկվա` Պուտինի հետ հանդիպման

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում գործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկների ղեկավարները քննարկել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր: