1 հուլիսի 2008 - 16:32 AMT
Ֆրանսիացի պատգամավորները դատապարտել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին օրենքի վերանայումը
55 պատգամավորներից կազմված խումբը հայտարարություն է նախապատրաստել, որտեղ Ֆրանսիայի Սենատը դատապարտվում է այն բանի համար, որ հրաժարվել է սահմանադրական ուղղումի ընդունումից, որը իրավունք էր տալիս Թուրքիային անդամակցել Եվրամիությանը միայն հանրաքվեի միջոցով: «Անգլիան հանրաքվե անցկացրեց 1972թ. Դուք կարծո՞ւմ եք, մենք այլ կերպ մեզ կպահենք Թուրքիայի, Ռուսաստանի, Մարոկկոյի կամ Ուկրաինայի հարցում»,-նշում են հայտարարության հեղինակները, հաղորդում է Anatolia News Agency-ն:

Հունիսի 26-ին Ֆրանսիայի Սենատը 297 «կողմ» եւ 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ չեղյալ հայտարարեց այն օրենքը, որի համաձայն պահանջվում էր համազգային հանրաքվե անցակցնել Եվրամիությանն անդամակցելու հարցի վերաբերյալ այն պետությունների հարցում, որոնց բնակչությունը ԵՄ բնակիչների ընդհանուր թվի 5 տոկոսից ավելին է կազմում: